HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն: Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter