HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ձեռք է բերել 60 000 «Սպուտնիկ V»

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ):

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Իսկ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter