HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/07 ընտրատեղամասում մեկ ժամում քվեարկել է ընտրողների 3%-ը

Ժամը 9:00 դրությամբ՝ Էջմիածնի 14/07 ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 3%-ը:

Այս տեղամասում ընդհանուր առմամբ հաշվառված է 2010 ընտրող, այս պահին ընտրել է 63 քաղաքացի:

Հանձնաժողովի քարտուղար Հռիփսիմե Շամիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղամասում ներկա է 7 վստահված անձ 3 քաղաքական ուժերից՝  «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներ, «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» և«ԱժԲ» բևեռից:

Կա մեկ դիտորդ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից:

Այս պահին դեռ որևէ միջադեպ չի գրանցվել, արձանագրություն չի կազմվել: Ընտրողները, հանձնաժողովի նախագահի վկայությամբ, բավականին ակտիվ են:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter