HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի 14/16 ընտրատեղամասում ընտրողները գրիչ էին փնտրում քվեախցում

Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Հատկապես տարիքով մեծ ընտրողների համար խորթ է քվեարկության նոր կարգը. ընտրողները գրիչ էին փնտրում քվեախցում։

Էջմիածնի թիվ 14/16 ընտրատեղամասում տարեց մի կին, քաղաքացու օգնությամբ կատարեց ընտրությունը։ Սակայն կինը դժգոհեց, որ գրիչ տեղադրված չէր.

«Բայց ես կարմիր խաչ պիտի դնեի»,- դժգոհեց ընտրողը։

Նշենք, որ ընտրատեղամասը գտնվում է մանկապարտեզի երկրորդ հարկում և հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տարեցները ևս դժվարությամբ են աստիճաններով բարձրանում։

Ժամը 09:45-ի` դրությամբ 1939 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 103-ը կամ 5,3%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter