HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվերկություն 2/7 տեղամասում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին հուշում էր, թե ում ընտրել։ Կողք կողքի քվեախցիկներում գտնվող կինը, դիմելով անմիջապես իր հարևանությամբ ընտրող տղամարդուն, հուշեց՝ 3-րդ համարը դիր ծրարի մեջ։

Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դիտողություն արեց, որ չմիջամտեն մեկը մյուսի ընտրությանը, այնուամենայնիվ, տղամարդը առանձնացրեց 3-րդ համարի քվեաթերթիկը, մեզ տեսանելի ձևով դրեց ծրարի մեջ, ապա ընտրեց։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համարն է 3-րդը։

Առավել մասնրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter