HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/13 տեղամասում քվեարկել է ընտրողների 7%-ը

Ժամը 10:15 դրությամբ՝ Էջմիածնի 14/13 ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 7,1%-ը:

Այս ընտրատեղամասում ընդհանուր առմամբ՝ հաշվառված է 1973 ընտրող, այս պահին ընտրել է 141 քաղաքացի:

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սաթենիկ Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տեղամասն առավել «ակտիվ է լինում երեկոյան», սակայն տեղամասում արդեն կային որոշակի կուտակումներ:

14/13 ընտրատեղամասում ներկա է 4 քաղաքական ուժի վստահված անձ՝ «Հայաստան» դաշինքից, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Ազատ Հայաստան» կուսակցություններից:

Որպես օգնող է գրանցվել 1 անձ:

Կա մեկ դիտորդ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից: Այս պահին դեռ որևէ միջադեպ չի գրանցվել, արձանագրություն չի կազմվել:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter