
Վանաձորում ընտրողներն ակտիվ են
Վանաձորի 23/47 ընտրատեղամասում ժամը 10-ի դրությամբ քվեարկել է 150 ընտրող:
Ընտրատեղամասն ունի 1783 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Սանամե Պետրոսյանն ընտրողների ակտիվությունը դրական գնահատեց, ասաց մինչ այս ժամը որևէ միջադեպ չի եղել, միակ «միջադեպը» եղել է մի ամուսինների մոտ, երբ կինը մոտեցել է ամուսնու քվեախցիկին՝ ասելով, որ ամուսինը տեսողության խնդիր ունի: Ինչից հետո հանձնաժողովի անդամները միջամտել են:
Ընտրատեղամասում առաջին անգամ իր ընտրությունն է կատարել չորս քաղաքացի։
Տեղամասում կա տեսախցիկ, տեխնիկական որևէ խնդիր չի եղել: Ընդհանուր առմամբ Վանաձորում վաղ առավոտից ակտիվ եռուզեռ է, նույնիսկ ծայրամասային թաղամասերում ընտրատեղամասերի դիմաց ակտիվություն է նկատվում, քաղաքացիները գնում են ընտրության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել