HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անհայտ անձը մտել էր ընտրատեղամաս

Երեւանի 10/15 ընտրատեղամասում անհայտ անձը ներս էր մտել, հասել մինչեւ քվեախցիկ։ Նրան թեեւ հանձնաժողովի անդամները զգուշացրել էին դուրս գալ, բայց նա չէր լսում։ Հանձնաժողովի նախագահի զգուշացումից հետո այդ անձը սկսեց բարձր տոնով խոսել, որ որեւէ մեկը նրան դուրս հրավիրել չի կարող, սկսեց անհարգալից խոսել հանձնաժողովի նախագահի հետ, նշեց, որ եկել է ընտանիքի անդամին օգնելու։

Տեսնելով, որ լրագրողը նկարահանում է, անձը ձայնի տոնը իջեցրեց, դժգոհելով դուրս եկավ տեղամասից:

Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով՝ մինչեւ այս պահը այլ արտառոց դեպքեր չեն գրանցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter