HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընտրողը պահանջում էր 26-րդ քվեաթերթիկը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/45 ընտրատեղամասում ընտրողներից մեկը պահանջում էր իրեն տրամադրել 26-րդ քվեաթերթիկը: Հանձնաժողովի անդամները նրան բացատրեցին, որ ընտրությանը մասնակցում է 25 քաղաքական ուժ, 1-ը ինքնաբացարկ է ներկայացրել: Քաղաքացին քվեարկեց միայն բոլոր քվեաթերթիկները ստուգելուց հետո:

Մի քանի տարեց ընտրող էլ քվեախցից դուրս էին փորձում քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց:

Ընտրատեղամասում գրանցված ընտրողները 1889-ն են: Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 327 ընտրող:

Հանձնաժողովի նախագահ Նարինե Ենգիբարյանը նշեց, որ ընտրողներն ակտիվ են, և հավանաբար առավոտյան են գալիս ընտրության՝ շոգից խուսափելու նպատակով:

Ընտրատեղամասում հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Ընտրողներին օգնելու համար գրանցվել է 2 հոգի:

Այստեղ վստահված անձինք երկուսն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Հայաստան» դաշինքից, դիտորդներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter