HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կրակել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը  գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակել են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է կատարել Բաբաջանյանը։

Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, դեպքը տեղի է ունեցել իր տան բակում՝ Նորք-Մարաշում։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են։ Ինքը՝ Բաբաջանյանը, կրակոցի ձայն չի լսել, մեքենայի վնասվածքը նկատել է առավոտյան՝ ընտրության գնալիս, բայց ասում է, որ հարևանները ձայներ լսել են։ Մեր հարցին՝ որևէ վարկա՞ծ ունի, թե ով կարող է կանգնած լինել միջադեպի hետևում, Բաբաջանյանն ասաց, որ շատ վարկածներ ունի, սակայն կխոսի այսօր՝ ավելի ուշ։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով է արձակվել կրակոցը։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter