HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարող ա դուք 100%-ով եք աշխատում». հանձնաժողովի անդամը՝ քաղաքացուն

Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/13 ընտրատեղամասում ժամը 11:37-ի դրությամբ կա կազմված երեք արձանագրություն։

Քաղաքացի Հասմիկ Տոնոյանի անվան դիմաց կար արդեն ստորագրություն և համար։ Քաղաքացին այն ջնջեց և նշումների բաժնում ստորագրեց։ Հանձնաժողովի անդամներից մեկը դժգոհեց կնոջ բարձրացրած աղմուկից. «Կարողա դուք 100%-ով եք աշխատում»։ Քիչ հետո քաղաքացին կրկին վերադարձավ ընտրատեղամաս արդեն ամուսնու հետ՝ ճշտելու հնարավո՞ր է, որ իր ընտանիքի անդամներից մեկն է ստորագրել։

Կազմված մյուս երկու արձանագրությունը վերաբերում է քվեախցիկից դուրս քվեարկելուն և ընտրողների միջև բարձրաձայն քննարկում կազմակերպելուն։

«Դուք իմ վրա ոչ մի արձանագրություն էլ չեք կազմելու, էս մի ժամա սպասում եմ, որ օգնող բերեք, չեք բերում, ես էլ մենակ չեմ կարողանում քվեարկել»,- ասում է տարեց մի քաղաքացի։ Արձանագրություն, այնուամենայնիվ, կազմվեց։

Այս ընտրատեղամասում ժամը 11:37-ի դրությամբ գրանցված 1796 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 288 մարդ (16%), մոտ քսան հոգի էլ տեղամասում պատրաստվում է ընտրել։

Հանձնաժողովի անդամներից Աննա Մարգարյանն ասում է, որ ինքն արդեն քանի տարի՝ այս տեղամասում է լինում, ընտրողների թիվը 600-700-ից չի անցել, իսկ հիմա դեռ օրը չի էլ կիսվել արդեն 300 հոգի ընտրել է։

Ընտրատեղամասում ներկա վստահված անձանցից մեկն ասում է, որ առավոտից գործընթացը շատ հանգիստ էր ընթանում, չգիտի, թե ինչի լարվեց։

Ռիմա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter