HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Գագիկ Ծառուկյանին, ապե՛ր», «ապագա կա». Էջմիածնի 14/19 տեղամասի բակում քաղաքացիները բղավում են իրենց ընտրության մասին

Ժամը 11:00 դրությամբ՝ Էջմիածնի 14/19 ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10%-ը` 208  մարդ։ Տեղամասում ընդհանուր առմամբ հաշվառված է 2016 ընտրող։

Հանձնաժողովի քարտուղար Սահակյան Վերգինեն մեզ հայտնեց, տեղամասում ներկա են 6 քաղաքական ուժի վստահված անձինք՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի դեմոկրատական», «Հանրապետություն», «Ազատական» կուսակցություններից։ 

Որպես օգնող մինչ այժմ գրանցվել է 1 անձ: Տեղամասում եղել են թե՛ միջազգային, թե՛ արտասահմանյան կազմակերպություններից դիտորդներ: Տեղամասի մատյանում արձանագրություն չի կազմվել,  կուտակումներ չկան, սակայն ընտրատեղամասից պարբերաբար դուրս էին գալիս մարդիկ՝ «բղավելով» իրենց ընտրության մասին՝ «Գագիկ Ծառուկյանին, ապե՛ր», «ապագա կա», «նիկոլը կրելու ա»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter