HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 12,2 %-ը

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 11:00-ի դրույթամբ, մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 316 291-ը կամ 12,2 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Երևանում և մարզերում ժամը 11:00-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների պատկերը հետևյալն է։ Երևանում 859 000 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 120 166-ը կամ 13,99 %-ը, Արագածոտնի մարզում 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 12 318-ը կամ 10,49 %-ը, Արարատի մարզում 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 27 676-ը կամ 12,39 %-ը, Արմավիրի մարզում 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 23 488-ը կամ 9,96 %-ը, Գեղարքունիքի մարզում 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 18 556-ը կամ 9,79%-ը, Լոռու մարզում 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 26 082-ը կամ 11,17%-ը, Կոտայքի մարզում 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 30342-ը կամ 12,54%-ը, Շիրակի մարզում  226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 19 106-ը կամ 8,43 %-ը, Սյունիքի մարզում 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 17 269-ը կամ 15, 74 %-ը, Վայոց Ձորի մարզում 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 5 699 կամ 12,22 %-ը, իսկ Տավուշի մարզում 109 690  քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 15 585-ը կամ 14,21 %-ը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել էր 201 250 ընտրող կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 7,76 %-ը։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter