HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գավառում ընտրողը պնդում է, որ իրեն ծալած քվեաթերթիկ են տվել, հանձնաժողովի նախագահը՝ բացառում

Գավառի 19/14 ընտրատեղամասում, որը գտնվում է թիվ 1 հիմնական դպրոցում, ժամը 12:00-ի սահմաններում քվեարկության եկած ընտրողներից մեկի ծրարում, որին արդեն պատրաստվում էին դրոշմանիշ փակցնել, արտաքին հատվածից նկատվեց, որ քվեաթերթիկը ծալած է։ Ըստ կարգի՝ քվաթերթիկը պետք է ծրարում դրվի ոչ ծալած վիճակում, հակառակ դեպքում այն կհամարվի անվավեր։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զորիկ Խանդանյանը ընտրողին տեղեկացրեց, որ արտաքին հատվածից երևում է՝ քվեաթերթիկը ծալած է: Ի պատասխան՝ ընտրողը պնդեց, որ հանձնաժողովի անդամն է իրեն քվեաթերթիկն այդ վիճակում հանձնել։ Ընտրողին նոր քվեաթերթիկներ և ծրար տվեցին։

Քվեարկությունից հետո ընտրողը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն ծալված թերթիկ են տվել, իսկ հանձնաժողովի նախագահը բացառեց դա։

Ընտրատեղամասում գտնվող դիտորդը մեզ հավաստիացրեց, որ արձանագրում են այս դեպքերը։

Նշված ընտրատեղամասում մեկ այլ դեպք գրանցվեց, երբ քվեախցիկին մոտեցած քաղաքացին հայտնեց, որ իրեն ծրար չեն տվել: Հանձնաժողովի անդամները նրան նոր ծրար տվեցին, թեև համոզված էին, որ ներսում ծրար կա ու քաղաքացին չի տեսնում դա։ Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու՞ է մի ընտրողին երկու ծրար տրվում, հանձնաժողովի նախագահը նշեց, որ դա խնդիր չի առաջացնում, քանի որ դրոշմանիշ է փակցվում միայն մեկին, հետևաբար մյուսներն անվավեր են ճանաչվելու։

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Գավառի 19/14 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1807 քաղաքացի, ժամը 12:35-ի դրությամբ քվեարկել է նրանցից 274-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter