HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. ՔՊ-ն պատրաստվում է բողոքարկել այն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 19-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այդ մասին նշվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։ Ըստ այդ որոշման՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է լռության օրը՝ նախընտրական քարոզարշավի արգելքը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից լռության օրը՝ հունիսի 19-ին, ժամը 13:30-ի սահմաններում, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հանդես գալու կապակցությամբ, որն, ըստ դիմող կողմի, խախտել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված քվեարկության և դրա նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների միջոցով արգելման նորմը։

Դաշինքի  ներկայացուցիչներն իրենց դիմումի մեջ նշել էին, որ ուղիղ հեռարձակման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընտրողներին ներկայացրել էր ընտրական գործընթացը, ինչը, ըստ նրանց, ԿԸՀ գործառույթն է։

Իր որոշման մեջ ԿԸՀ-ն արձանագրել է, որ դիմումում ներկայացված հանգամանքներում առկա է Ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների միջոցով քարոզչության արգելքի խախտում և որոշել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառել նախազգուշացում։ 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter