HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններին մասնակցության ցուցանիշը բավականին լավ է. ՏԸՀ նախագահ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/14 ընտրատեղամասում, ընդհանուր առմամբ, հանգիստ է. միջադեպեր չեն գրանցվել, արձանագրություններ չեն կազմվել: Ընտրողների հոսքն այստեղ չի դադարում։ Ժամը 13:30 դրությամբ ընտրատեղամասում գրանցված 1711 ընտրողներից 411 մարդ ընտրել է։ Սա, հանձնաժողովի նախագահ Լեւոն Զաքարյանի գնահատմամբ, բավականին լավ ցուցանիշ է։

Այս տեղամասում քաղաքացիները հիմնականում ընտրելու կարգից տեղյակ են, չնայած մի քանիսը քվեախցիկի ներսից խնդրում էին իրենց գրիչ տալ։

Ռիմա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter