
«ՔՊ-ից ո՞վ ա ստեղ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն՝ ընտրատեղամասում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու է, մտնելով թիվ 7/8 ընտրատեղամաս, ասել է. «ՔՊ»-ից ո՞վ ա ստեղ, դուխներդ տեղը, հաղթելու ենք»: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նորայր Նազարեթյանը:
Նախագահը հորդորել է, որ վերջինս դադարեցնի: Կարապետյանը պատասխանել է՝ «ինձ կարելի ա»:
Հանձնաժողովի նախագահ Արտավազդ Ալեքսանյանը վստահված անձնանց հորդորով դեպքի առթիվ արձանագրություն կազմեց:
Այնուհետև մտնելով դիմացի՝ թիվ 7/7 ընտրատեղամաս, նորից հարցրել է, թե ովքեր են ՔՊ վստահված անձինք, մոտեցել նրանց, ասել. «Դուխով, ձեր մոտ ամեն ինչ լա՞վ է»: Վստահված անձանց դրական պատասխանից հետո վերջինս հեռացել է: Այստեղ նույնպես արձանագրություն կազմեցին:
Մեկնաբանել