
ԲՀԿ վստահված անձը «փոխարինում է» հանձնաժողովի իմքայլական քարտուղարին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող քարտուղարի փոխարեն:
Դա նկատելով՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձ Քնարիկ Գապոյանը փորձեց արձանագրել կատարվածը՝ տեսանկարահանելով այն: Դա հերթական վեճի պատճառ դարձավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի և «Իմ քայլից» հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանի միջև: Վերջինս պատռեց թուղթն՝ ասելով՝ դե նկարի: Վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո միայն հանձնաժողովի նախագահը պատռած թուղթը փոխանցեց դաշինքի ներկայացուցչին:
Նշենք, որ թղթի վրա գրանցվող և դուրս եկող վստահված անձանց տվյալներն էին, իսկ քարտուղարը մեկ ժամից ավել է՝ տեղում չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել