HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մարդու կարոտ մնացինք». Արմավիրի գյուղերում ընտրատեղամասերը դատարկ են

Արմավիրի մարզի գյուղերում ԱԺ արտահերթ ընտրություններին համեստ ցուցանիշներ են արձանագրվում։ Մարզի Ամբերդ համայնքում (թիվ 15/51 ընտրատեղամաս) 1166 ընտրողից ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընդամենը 342 քաղաքացի։ 

Հանձնաժողովի անդամները կատակում են, թե՝ մարդու կարոտ մնացինք։

Հանձնաժողովի քարտուղար Գասպար Եղիազարյսնը նշեց, որ այսպիսի պասիվ մասնակցություն նույնիսկ համայնքապետի ընտրության ժամանակ չի եղել։

Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ ժամը 14-ից մինչև 17-ը՝ 3 ժամվա ընթացքում քվեարկել է 110 մարդ։

«Սպասենք, հովը ընկնի կարող ա գան»,- հույս է տալիս հանձնաժողովի անդամներից մեկը, ինչին արձագանքում է Գ. Եղիազարյանը. «Հովն ընկնի դաշտ կգնան»։

Ամբերդի ընտրական հանձնաժողովի անդամները պարբերաբար համացանցով լուրերին էին հետևում և անթաքույց ուրախանում, որ առանց միջադեպերի է իրենց մոտ անցնում։ «Մեզ երևի մոռացել են»,- կատակում էին հանձնաժողովի անդամները։

Նույնիսկ կուսակցությունների վստահված անձինք էին կատակում, որ իրենց մասին մոռացել են։ 

Նշենք, որ թիվ 15/51 ընտրատեղամասում վստահված անձ ունեին միայն «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունները։

Մասնակցության ցածր ցուցանիշ կար նաև Ծիածան, Ծաղկունք, Ֆերիկ համայնքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter