
Լերմոնտովո գյուղում ընտրողների մասնակցությունը ցածր է
Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում, որտեղ մեծ մասամբ ապրում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ընտրության մասնակցության դեռևս ցածր ցուցանիշ է գրանցել: 17:00-ի դրությամբ 554 ընտրող ունեցող գյուղում ընտրությանը մասնակցել է 115-ը:
Հանձնաժողովի նախագահ Մարինե Թևանյանն ընտրողների պասիվությունը բացատրում է այն հանգամանքով, որ գյուղի բնակիչների հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են, և նրանք դեռ չեն վերադարձել իրենց աշխատանքներից:
Վերջինս հույս հայտնեց, որ մինչ քվեարկության ավարտը ընտրողների մասնակցությունը կաճի: Ընտրատեղամասում մինչ այս պահը որևէ խախտում չէր արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել