«Ու՞մ ընտրեմ, Գոռ». քաղաքացին դիմեց հանձաժողովի նախագահին
Էջմիածնի 14/14 ընտրական տեղամասում 16:30 դրությամբ՝ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 32%-ը՝ 631 հոգի, որից 13 հոգին քվեարկել է օգնողի միջնորդությամբ։
Մեր այցելության ժամանակ ընտրատեղամաս եկավ մի տարեց կին, ով չէր հասկանում՝ ում և ինչպես քվեարկել, Հանձնաժողովի նախագահ Գոռ Աբգարյանը փորձեց պարզաբանել և օգնել նրան՝ մոտենալով քվեատուփի մոտ։
Ապա երեխաների հետ եկավ հավանաբար նախագահի ծանոթներից մեկը, ով քվեախցիկում արդեն հարցրեց.
-Ու՞մ ընտրեմ, Գո'ռ։
-Ում կուզես,-պատասխանեց հանձաժողովի նախագահը. քաղաքացին նրան աչքով արեց։
Տեղամասում ներկա էին 4 քաղաքական ուժի վստահված անձինք՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։ Ընտրատեղամաս են այցելել նաև տեղական դիտորդներ՝ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել