HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել

Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 08։00-16։00-ի դրությամբ, ոստիկանության Թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ահազանգերը վերաբերել են` 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին: Հինգ դեպքերը հաղորդվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ տեխնիկական բնույթի՝ 32, և տեղեկատվական բնույթի՝ 23 հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, Կենտրանական ընտրական հանձնաժողով և Անձնագրային և վիզաների վարչություն ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter