HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորից չեմ ընտրում, երկվորյակ եղբայրս էր». քաղաքացի

«Էս ընտրատեղամասում անցած տարիներին ամենաշատը մինչև 900 ընտրող ա եղել, էս պահի դրությամբ 690 հոգի արդեն եկել ա, մենակ իմ ընտանիքից հինգ հոգի չի գալու` դրսում ա»,- ասում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի 10/10 ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի վստահված անձ Արման Գալստյանը։ Հանձնաժողովի անդամների խոսքով՝ 15:30-ի դրությամբ ընտրողների հոսքը տեղամաս դադարել է շոգի պատճառուվ։ Այս տեղամասում 1889 գրանցված ընտրողների 36.5%-ը մասնակցել է քվեարկությանը։

Երեւանի 10/9 և 10/10 ընտրատեղամասերը գտնվում են թիվ 120 հիմնական դպրոցում՝ իրարից մի քանի մետր հեռավորության վրա։

10/9 տեղամասի «Հայաստան» դաշինքի վստահված անձ Էդգար Վարդանյանն ասում է, որ քաղաքացիներ են եղել, որ շատ երկար ժամանակ ուսումնասիրել են թերթիկները և տպավորություն էր, որ նոր էին որոշում՝ում ընտրել։

Հանձնաժողովի անդամը գրանցման մոտեցած տղամարդուն հարցնում է՝ արդյոք ինքը մի քանի ժամ առաջ չի եկել ընտրության։ Տղամարդը պատասխանում է, որ ինքը չի եղել, այլ երկվորյակ եղբայրը։

Այս երկու ընտրատեղամասերում արձանագրություններ չեն կազմվել, դիտորդների խոսքով՝ ընտրությունը ընթանում է հանգիստ։

Ռիմա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter