
Նոր ապամոնտաժողներ
ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող վեց խմբերին ապրիլի 18-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
Գևորգյան Աշոտ – ֆիզիկոս
Գևորգյան Լուսինե – կնոռեժիսոր
Եդիգարյան Պավել – ֆիզիկոս
Իսպիրյան Արթուր – երգիչ
Խոպշանոսովա Դիանա - ճարտարապետ
Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս
Ղազարյան Արթուր – ծրագրավորող
Չալիկյան Խաչիկ – կինոռեժիսոր
Սամվելյան Խորեն – անհատ ձեռներեց
Ստեփանյան Նարինե - անշարժ գույքի գործակալության տնօրեն
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ
18.04.2012 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել