
Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չէ
Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չէ։ Կեսօրին սա նկատել են միջազգային դիտորդներն ու տեղեկացրել հանձնաժողովի անդամներին։ Վերջիններս էլ այդ մասին ժամը 15:00-ի սահմաններում տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից հորդորել են ոչ մի դեպքում չբացել քվեատուփն ու չկապարակնքել, քանի որ թեև այն կապարակնքված չէ, սակայն՝ ամրացված է կպչուն ժապավենով։
Հանձնաժողովի նախագահ Մալխաս Մաթևոսյանն ու քարտուղար Նվեր Աֆրիկյանը հավաստիացնում են, որ քվեատուփը չկապարակնքելը դիտավորություն չէ, այլ՝ չեն իմացել, որ իրենց տրամադրված լարը դրա համար է։ Կարծել են, թե դա միանգամյա պարկերի համար է։
Մանրամասները՝ տեսանյութում։
19/18 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1977 ընտրող, որից 602-ը 17:45-ի դրությամբ արդեն քվեարկել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել