
Հոսանքազրկումներ՝ տեղամասերում
Աշտարակ քաղաքի կենտրոնական հատվածը ժամը 16:00-ից մինչև 17:50-ը հոսանքազրկված է եղել։ Այդ մասին «Հետքին» տեղեկացրին քաղաքի բնակիչները։
Արմավիրի մարզի Ագեշատ համայնքի թիվ 14/26 ընտրատեղամասը ևս ժամը 17:25 րոպեին հոսանքազրկվեց՝ մոտ 10 րոպեով։ Տեղեկատվությունը հաստատեց նաև ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Այդ ընթացքում ընտրողները ստիպված քվեախցից դուրս էին ընտրում քվեաթերթիկը, քանի որ խցում մութ էր։ Ոմանք նաև օգնության կարիք ունեցան և քվեախուց մտան երկու հոգով։
Նշենք, որ Այգեշատում օգնության կարիք ունեցողները համեմատաբար շատ են։ Ժամը 17:45-ի դրությամբ օգնության կարիք է ունեցել 16 ընտրող։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել