
17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 38,17 %-ը
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 989 972-ը կամ 38,17 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Երևանում և մարզերում ժամը 17:00-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների պատկերը հետևյալն է.
Երևանում 859 000 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 344 868-ը, կամ 40,15 %-ը,
Արագածոտնի մարզում 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 44 511-ը կամ 37,59 %-ը,
Արարատի մարզում 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 83 766-ը կամ 37,5 %-ը,
Արմավիրի մարզում 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 75 035-ը կամ 31,82 %-ը,
Գեղարքունիքի մարզում 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 70 836-ը կամ 37,38 %-ը,
Լոռու մարզում 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 87 310-ը կամ 37,38 %-ը,
Կոտայքի մարզում 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 828-ը կամ 38,77 %-ը,
Շիրակի մարզում 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 73 171-ը կամ 32,27 %-ը,
Սյունիքի մարզում 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 51 383-ը կամ 46,83 %-ը,
Վայոց Ձորի մարզում 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 19 888-ը կամ 42,66 %-ը,
Տավուշի մարզում 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 45 376-ը կամ 41,37 %-ը։
Համեմատության համար 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել էր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 39,54 %-ը:
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել