HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման է ենթարկվել իր բնակարանից կրակոցներ արձակած քաղաքացին

Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։

Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ «Հրացանը վերցվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter