HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Հայաստան» դաշինքի վստահված անձը փորձեց խոչընդոտել «Հետքի» լրագրողի մասնագիտական գործունեությունը

«Հայաստան» դաշինքի վստահված անձ Լիլիթ Ղամբարյանը քիչ առաջ փորձեց խոչընդոտել «Հետք»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով տեսանկարահանում իրականացնել Արաբկիր վաչական համայնքում տեղակայված 4/35 ընտրատեղամասում (Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց): Լրագրողը նկարահանում էր վերջինիս եւ տեղամասի նախագահի վիճաբանությունը։

Վստահված անձը չէր ուզում, որ լրացուցիչ ցուցակով ընտրության եկած ամուսինները մասնակցեն քվեարկությանը՝ պատճառաբանելով, թե այսպես կարող է ցանկացած անձ գալ եւ քվեարկել։

Հանձնաժողովի նախագահ Դալար Դավթյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ օրինական է, եւ ամուսինները ընդգրկված են լրացուցիչ ցուցակում։

Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման վերաբերյալ կազմվեց արձանագրություն։

222.jpg (313 KB)

111.jpg (447 KB)

Նշենք, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն Քրեական օրենսգրքի 149 հոդվածով:

Հոդված 149

Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը

  1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, տեխնիկական սարքավորումն սպասարկող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են գույքին վնաս պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով,

2) կատարվել են նյութապես շահագրգռելով,

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,

5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝

6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`

7) հանգեցրել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter