HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց հավատարմագրման դիտորդ՝ 4/6 ընտրատեղամասում

Արաբկիր վարչական շրջանի 4/6 ընտրատեղամասում գրանցված է 1897 ընտրող, որից մոտ 900-ը արդեն կատարել է իր ընտրությունը ժամը 19։00-ի դրությամբ։

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սուրեն Իսրայելյանը նշեց, որ ընտրատեղամասում ներկա է երկուական վստահված անձ «Հայաստան» դաշինքից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկական՝ Հայ ազգային կոնգրեսից, «Պատիվ ունեմ» դաշինքից ու «Ազգային-Ժողովրդական բևեռ» կուսակցությունից։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ միջադեպեր չեն գրանցվել, սակայն արձանագրվել է, որ ընտրատեղամասում եղել է մեկ դիտորդ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից, որն ուներ վկայական, բայց իր անունը չկար հավատարմագրված դիտորդների ցուցակում։

Էլեն Դանիելյան
Կարին Մանուկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter