HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ անձը ԲՀԿ վստահված անձ է ներկայանում, սակայն չի գրանցվել

Զ. Քանաքեռցի փողոցի թիվ 161 մանկապարտեզում, որտեղ տեղակայված է 3/2 ընտրատեղամասը, մուտքի մոտ՝ ներսում, մի քաղաքացի հետևում էր ընտրողների ելումուտին և զրուցում ԲՀԿ վստահված անձի հետ: Մեր հարցին, թե ով է և ինչու չի մոտենում ընտրելու, տարօրինակ պատասխաններ էր տալիս:

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Առուշանյանից փորձեցինք պարզել, թե ով է տվյալ քաղաքացին և ինչու է տեղամասում գտնվում, պատասխանեց, որ ԲՀԿ-ի վստահված անձն էր, սակայն հիմա ոչ բեյջ ունի, ոչ էլ գրանցվել է: Նախագահը դուրս հրավիրեց քաղաքացուն:

Վերջինս, սակայն, տեղամասի մուտքի մոտ շարունակում էր հետևել մարդկանց ելումուտին: Նույն անձն այնուհետև տեղափոխվեց նաև նույն մանկապարտեզում տեղակայված 3/1 ընտրատեղամասի մուտքի մոտ, որի հետևից գնացինք այնտեղ: Հանձնաժողովի նախագահ Առուշանյանը նկատեց, որ մենք էլ առանց դուրս գրվելու տեղամասից դուրս եկանք, և այդ անձը ևս կարող էր մոռանալ ու դուրս գալ, հետո ներս գալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter