HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում

Հունիսի 20-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը 18։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 941 հրապարակում։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։ 

Ըստ հաղորդագրության՝ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառ բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել  «Հայաստան» դաշինքի  Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։ 

Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ  աշխատանքների ապահովման հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո:Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter