HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

14/10 տեղամասում սարքը թերի կտրոն է տպել՝ արձանագրելով կրկնաքվեարկություն (տեսանյութ)

Էջմիածնի 14/10 ընտրատեղամասում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ 20:00 դրությամբ ընտրությանը մասնակցեց քվերակելու իրավունք ունեցող 1979 հոգու 43,6%-ը՝ 864 մարդ։

Այս պահին տեղամասում են մնացել 8 քաղաքական ուժի վստահված անձինք՝ «Հայաստան» դաշինքից, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Ազատական», «Ազատ Հայրենիք», «Հայ դեմոկրատական» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններից։

Տեղամասում օրվա ընթացքում եղել է տեղական և միջազգային 4 դիտորդ։

Կազմվել է մեկ արձանագրություն, երբ նույնականացնող սարքը քաղաքացու մատնահետքը ճանաչելուց հետո տպել է թերի կտրոն, նորից է մուտքագրվել քաղաքացու անձնագիրը, ինչից հետո սարքը ցույց է տվել կրկնակի քվեարկության փորձ։ Մեր այցելության ժամանակ հանձնաժողովի նախագահ Լևոն Գաբրիելյանի և ոստիկանի ներկայությամբ արձանագրություն կազմվեց, որ քաղաքացին կրկնաքվեարկության փորձ չի արել, և նա կարողացավ ընտրել։

Որպես օգնող 14/10 տեղամասում գրանցվել է 15 անձ:

«Հետք»-ը կշարունակի հետևել հաշվարկի ընթացքին և կներկայացնի արդյունքները։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter