HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված իրավիճակ Երևանի 9/21 ընտրատեղամասում (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի վստահված անձինք և թեկնածու Ռոբերտ Ղալեչյանը պահանջում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին դուրս հանել Երևանի 9/21 ընտրատեղամասից։ Ի վերջո, Իոաննիսյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս հրավիրվեց ընտրատեղամասից։

Ավելի ուշ, Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իր մասնակցությամբ միջադեպը։ Նրա գրառման մեջ ասվում է հետևյալը․

«9/21 տեղամասում քվեատոփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։

Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՜ փակ լինի և թե՜ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։

ՏԸՀ նախագահը պատրեց (ոչ թե բացեց, այլ պատրեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա  «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց թե ես եմ բացել ու պատրել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։

Ընդորում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։

Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter