HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ն ու սոցապնախարարությունը կհամատեղեն ջանքերը՝ հանուն երեխաների

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն  այսօր ստորագրել են  համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից:

ՀՀ կրթության և գիտության նախարարը,  կարևորելով համատեղ աշխատանքը և  համալիր մոտեցումը, նշել է. «Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով և իրավունքներով»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ  համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր: 

Որպես հիմնական խնդիր երկու  նախարարները նշել են սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը, ինչը պետք է  հայտնաբերվի և բացառվի:

Ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը», որը ևս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:

Հայաստանի Հանրապետությունում շուրջ  2800 երեխա գտնվում է  23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter