HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացու որոշում»ը արձագանքել է Սուրեն Սահակյանի մասնակցությամբ միջադեպին

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ Նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել  Սուրեն Սահակյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ:

«Համացանցում շրջանառվում է վիդեո, ըստ որի ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի:

Հերքում ենք նման տեղեկատվությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։

Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը: Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ վնասվածք ստանալուն»,- ասված է հայտարարության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter