
ԿԸՀ-ն արտահերթ նիստով ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր ամբողջական կազմով այսօր` հունիսի 21-ին, արտահերթ նիստով ամփոփեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` ներկայացնելով արձանագրությունները:
Ըստ այդմ` ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ստացած քվեներն այսպիսի պատկեր ունեն:
«Արդար Հայաստան» կուսակցություն` 3522 ձայն,
«Հայ ազգային կոնգրես»` 19690 ձայն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 687.414 ձայն,
«Զարթոնք» կուսակցություն` 4623 ձայն,
«Ազատություն» 1844 ձայն,
«Պատիվ ունեմ» դաշինք` 66647 ձայն,
«Միասնական հայրենիք»` 957 ձայն,
«Համահայկական ազգային պետականություն»` 803 ձայն,
«Լուսավոր Հայաստան»` 15.571 ձայն,
«Մեր տունը Հայաստանն է»՝ 12.164 ձայն,
«Հանրապետություն»` 38.730 ձայն,
«Հայոց հայրենիք»` 13.119 ձայն,
«Ազատ հայրենիք»` 4136 ձայն,
«Բարգավաճ Հայաստան»` 50.419 ձայն,
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 5021 ձայն,
«5165 շարժում»` 15.546 ձայն,
«Քաղաքացու որոշում»` 3773 ձայն,
«Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»` 19145 ձայն,
«Ազգային օրակարգ»` 721 ձայն,
«Վերելք»` 1259 ձայն,
«Ազատական կուսակցություն»` 14.535 ձայն,
«Հայաստանի եվրոպական կուսացություն»` 2706 ձայն,
«Հայաստան» դաշինք` 268.300 ձայն,
«Ազգային ժողովրդավարական բևեռ»` 18.773 ձայն,
«Ինքնիշխան Հայաստան»` 3561 ձայն:
Անճշտությունների գումարային չափը 1110 է: Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների անցկացումից յոթ օր անց վերջնական ամփոփվում են ընտրությունների արդյունքները: Այսպիսով գործող խորհրդարանի ընդդիմադիր ուժերը` թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն անցողիկ շեմը չեն հաղթահարել: Խորհրդարան են անցնելու Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կազմած դաշինքները` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» (Սերժ Սարգսյանը ցուցակում չկա, սակայն իր ղեկավարած ՀՀԿ-ն դաշինք է կազմել «Հայրենիք» կուսակցության հետ):
Խորհրդարանում մեծամասնություն է լինելու ՔՊ-ն: Անցողիկ շեմը չի հաղթահարել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 մլն 591 հազար 316, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 282 հազար 411 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 49,4%-ը:
Մեկնաբանել