HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսովի համալսարանի շրջանավարտների միավորումը Աշոտյանի հրաժարական չի պահանջել

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի մամուլում տարածված` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի  պահանջի մասին  հաղորդագրության հետ:

Նմանատիպ բոլոր հայտարարությունները, որոնք փորձ կարվի կապել մեր միավորման հետ, կդիտարկվեն որպես սադրանք:  

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հայտարարում է, որ ոչ մի որոշում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջև կոնֆլիկտի վերաբերյալ  չի  կայացվել:

Միավորման վարչությունը ս.թ. ապրիլի 16-ին կայացած քննարկման ժամանակ    իր մտահոգությունն  է  արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ   և   նշել, որ այն չի կարող չանդրադառնալ համալսարանի ուսումնական գործընթացի և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Նմանօրինակ ինքնակոչ հայտարարությունները, որոնք քողարկվում են մեր կազմակերպության անվան տակ,  նպատակ ունեն  սրելու իրավիճակը  հօգուտ տարբեր քաղաքական խաղարկումների:

18.04.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter