HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այդ մասին Ղարիբաշվիլին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում առաջիկայում։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»,-գրում է Ղարիբաշվիլին։

Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ևս շնորհավորել է հայ ազգին՝ կայացած ընտրությունների կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին հաջողված ընտրությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները է'լ ավելի կամրանան։ Ակնկալում ենք առավել սերտ համագործակցություն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter