HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Զոհրաբյանը եվրոպական կառույցներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ հունիսի 21-ին, բարձրացրել է հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ:

«Հարցադրումս հստակ էր՝ քանի որ Ադրբեջանը չի հասկանում հայտարարությունների, հորդորների, միջազգային կառույցների ընդունած բանաձևերի լեզուն, այդ երկրի հետ պետք է խոսել հստակ պատժամիջոցներով:

Եվրոպայի Խորհրդին առաջարկել եմ կասեցնել ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչպես նաև դիմել միջազգային պատկան կառույցներին՝ արգելանք դնելու Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշիվների վրա:

Բնականաբար, ելույթիս արձագանքեց ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիևը, ով ժանրի կանոններին համաձայն, հերթական անգամ ինձ մեղադրեց ահաբեկիչ և դիվերսանտ լինելու մեջ, ով կոչ է արել ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը:

Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, շարունակում է հայ ռազմագերիների վերադարձը պայմանավորել բազմաթիվ նախապայմաններով, ինչն անընդունելի է:

Միայն կոնկրետ պատժամիջոցները այդ երկրի հանդեպ կարող են փոխել իրավիճակը»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter