HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել է քաղաքացիների ինքնաբուխ հավաք, որը րոպեների ընթացքում վերաճել է բազմահազարանոց ցույցի: «Ապառաժ» կայքի տեղեկացմամբԱրցախի քաղաքացիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուք տիրույթում, նախաձեռնվել է, երբ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Հավաքի մասնակիցները պահանջել են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա և անձամբ պատասխան տա:

Քանի որ Ա. Հարությունյանը գտնվում է Երևանում, պետնախարար Արտակ Բեգլարյանը հաղորդեց, որ Ա. Հարությունյանը պատրաստ է վաղը անձամբ հանդիպել ցուցարարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter