HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

««Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»,- մասնավորապես ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter