HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

ՊՆ-ն տեղեկացնում է, որ 2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների հետ, նրանց խաղաղ ծառայություն է մաղթել և հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ծառայությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հրահանգներ՝ ամառային զորակոչը բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter