HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողների համար քաղաքական կուսակցությունների ուղեցույցի շնորհանդես

Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ուղեցույցը, որում ամփոփ ներկայացվում են Հայաստանում մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների  ծրագրերը, գործունեությունն ու նպատակները:

Ուղեցույցը պատրաստվել է «Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ» հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի աջակցությամբ:

«Այս ձեռնարկը Հայաստանում ընտրողներին աջակցելու օգտակար գործիք է իրազեկված որոշում կայացնելու համար և կնպաստի մասնակցային ընտրական գործընթացին»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:

Միջոցառմանը մասնակցեցին քաղաքական կուսակցությունների, պետական ​​մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Սամվել Մխիթարյանը հավելեց. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների քաղաքական պլատֆորմների, ծրագրերի ու նպատակների մասին անաչառ և համակողմանի տեղեկատվության տրամադրումը կարևոր է: Այն օգնում է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը և քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն է կուսակցությունների համար` լինել հավասարապես ներկայացված հանրությանը»:

Այժմ միայն հայերեն հրատարակությունն ունի շրջանառություն վեց հազար տպաքանակով և կտարածվի քաղաքական կուսակցությունների, տեղական դիտորդություն իրականացնող ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության լայն շրջանակներում: Շուտով լույս կտեսնի անգլերեն էլեկտրոնային տարբերակը:

Նման ուղեցույց նաև հրատարակվել էր Հայաստանի 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և դրական գնահատվել ընտրական գործընթացների շահառուների կողմից:

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հայերեն լեզվով կարող եք գտնել` այստեղ http://www.osce.org/yerevan և www.fcsd.am

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter