HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վեդի-Արարատ ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Հունիսի 22-ին՝ ժամը 17։44-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 2005 թ.) կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է։ Ուղևոր Է․ Մ.-ն (ծնված 2008 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2005 թ.)՝ Վեդու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter