HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետը՝ հրաժարական տալու պահանջը չկատարելու համար

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել այն մասին, որ ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետը իշխանությունների՝ հրաժարական տալու պահանջը չկատարելու համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

««Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։

Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։

Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է կատարվածը և ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշվեհարդարն իրականացրածներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։ Իսկ եթե իշխանությունները չդադարեն այս գործելակերպը, ապա սկիզբ կդնեն նոր քաղաքական ճգնաժամի»,- ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter