Վեոլիա Ջուր ՓԲԸ պարզաբանում է
«Վեոլիա ջուր» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ էլեկտրանէնարգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։
«Այսօր, ժամը մոտ 21.30-ին «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարումը կազմել է 5484 վոլտ, պահանջվող 6000-ի փոխարեն: Դրա պատճառով տեղադրված 4 խոշոր պոմպերից ներկայումս աշխատում է միայն 1-ը, մյուսները հնարավոր չէ միացնել՝ լարման կտրուկ անկման պատճառով: Արդյունքում, Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները միջինը 560 լիտրի փոխարեն վայրկյանում ստանում են ընդամենը 180 լիտր ջուր:
Իսկ Գեղարքունիքի «Հացառատ» պոմպակայանում լարումը 400 վոլտի փոխարեն կազմել է 320-360 վոլտ: Դրա պատճառով 2 պոմպի փոխարեն աշխատել է միայն 1-ը, սպառողներին մատակարարվող ջուրն էլ կրճատվել է կիսով չափ:
Չխորանալով տեխնիկական մանրամասների մեջ՝ կարող էին դրանք խախտումներ առաջացնել, թե ոչ, ասենք միայն, որ Արմավիր քաղաքը սնող պոմպակայանում այսօր, հունիսի 22-ին, այնուամենայնիվ, սովորականի պես, 4-րդ պոմպը հնարավոր է եղել գործարկել միայն 18.00-ից հետո. ցերեկը դա հնարավոր չէ անել ցածր լարման պատճառով, բնականաբար, քաղաքի ջրամատակարարումն էլ լիարժեք չի իրականացվել:
Հանրությանը ներկայացնելով սույն պարզաբանումը, Վեոլիա ջուր ընկերությունը հույս է հայտնում, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ամենասեղմ ժամկետներում կլուծի առկա խնդիրը, ամռան այս շոգ օրերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելու համար», նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել