HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք» թերթի հայցով դատական նիստ

Այսօր Կենտրոնի առաջին ատյանի դատարանում (Զեյթունի մասնաշենք) շարունակվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի' ընդդեմ «Իրավունք» թերթի հայցով դատավարությունը:

«Երբեք աշխատանքի, այսինքն' ԱԺ նիստերի ներկայանալու ձգտումով չառանձնացած Տ. Արզաքանցյանը խիստ վիրավորվել է նրանից, որ «Իրավունք» թերթը նշել է, որ նա «փիս խասիաթ» ունի «թրև գալ» կազինոներում»,- նշվում է ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Այսօր' դատական նիստի ժամանակ, «Իրավունքի» լիազոր ներկայացուցիչը հիմնավորեց, թե ինչով է պայմանավորված ԱԺ պատգամավորի վերաբերյալ տրամադրված լրատվության հրատապությունը, ինչպես նաև նշեց, որ կա ձևավորված հասարակական պահանջ' տեղեկանալու ԱԺ պատգամավորի գործունեության մանրամասներին, առավել ևս նման անհրաժեշտություն կա այն դեպքում, երբ ԱԺ պատգամավորները, օրինակ Տ. Արզաքանցյանը, կոպտորեն խախտում են ՀՀ օրենսդրությունը և չեն կատարում ԱԺ-ում իրենց պարտավորությունները:

«Հարց է ծագում, ինչպես է իր կուսակցի և ԱԺ խմբակցության անդամի վարքագծին վերաբերում հարազատ կուսակցությունը' ՀՀԿ-ն: Չէ՞ որ մամուլի դեմ սանձազերծած արշավը միայն ու միայն մեր երկրում վարկաբեկում է խոսքի ազատության կատեգորիան, առավել ևս երբ խաղատների հանդեպ քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորների հետաքրքրությունը առնվազն կասկածելի «արժեք» է»,- նշում է ՍԻՄ-ի լրատվական ծառայությունը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter