HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուրթան. ընտրությունների ու առօրյայի արանքում

Անուշ Տոնոյանի հետ ծանոթացանք արտահերթ ընտրությունների նախորդ օրը Կուրթանում, երբ նրա ամուսնու՝ Այրիկ Մագթաղյանի հետ գյուղամիջում հանդիպելուց հետո նրանց տուն գնացինք։ Կես օրվա ընթացքում զրուցեցինք իրենց ամուսնությունից, երեխաներից, ընտրություններից, գյուղացիների խնդիրներից։

Երևանում այնպիսի տպավորություն էր, ասես ոչ ոք ընտրության չի գնալու, մինչդեռ կուրթանցիների հետ խոսելու առաջին բառերից էլ պարզ էր, որ ընտրության գնալը նրանց համար առանձնապես կարևոր է։

Կուրթան գյուղը 1498 ընտրող ունի։ Միակ ընտրատեղամասը գտնվում էր գյուղամիջում՝ մշակույթի տանը։ Դրա համար էլ տեղ-տեղ սահմանված հեռավորությունը պահելով մարդիկ խմբված առօրյա հարցերից էին խոսում, անեկդոտներ էին հիշում ու արանքում էլ քննարկում, թե ով եկավ-գնաց ու ի վերջո որ կուսակցությունը կհաղթի։

Անի Ղուլինյան, Հասմիկ Կնյազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter