Գյումրիում, Վանաձորում ու Երևանում անցկացվել է «Տանգոյի 12 ամիսները» ծրագիը
Ապրիլի 18-ին Երևանի Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում, ապրիլի 17-ին Վանաձորի Աբելյանի անվ. պետական դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 16-ին Գյումրու Աճեմյանի անվ. թատրոնում ներկայացվել է «Տանգոյի 12 ամիսները» գրական-երաժշտական ծրագիրը: Այն նվիրվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
«Տանգոյի 12 ամիսներ» խորագրով ծրագիրը յուրօրինակ բանաստեղծական-երաժշտական ներկայացում է, որում Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վենիամին Սմեխովը նախորդ դարի 30-ական թվականների լեհական հանրահայտ տանգոյի երաժշտության ներքո համադրել և նոր մեկնաբանությամբ հանդիսատեսին է ներկայացնում իր գրչին պատկանող գրական տեքստերը, նաև «արծաթե» դարի պոեզիայի իր ընթերցումները (Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Վլադիմիր Նաբոկով, Օսիպ Մանդելշտամ, Վլադիմիր Մայակովսկի):
Ծրագրին վոկալ կատարումներով մասնակցում է նաև Վ. Սմեխովի դուստրը՝ Ալիկա Սմեխովան, իսկ Pasional Orquesta նվագախումբը հանդես է գալիս ջութակ, կիթառ, ակորդեոն, դաշնամուր, կոնտրաբաս գործիքային կազմով: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել